Դրամաշնորհի հնարավորություն

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում են դրամաշնորհային մրցույթ ծրագրի գործընկեր ՏՏ կազմակերպությունների համար։ Մրցույթի նպատակն է աջակցել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին՝ մի կողմից ընդլայնելու իրենց գործունեության շրջանակը և մյուս կողմից աջակցելու նրանց բավարարել մասնագետների համալրման պահանջը և աշխատանքի ընդունել նոր կրտսեր ծրագրավորողների։

Մասնակցության պայմանները

Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել այն ՏՏ ընկերությունները, որոնք

  • Ունեն համագործակցության հուշագիր ծրագրի հետ
  • 2013թ․ի հունվարի 1-ից հետո են գրանցված և ծավալում են գործունեություն Շիրակի մարզում
  • Պատրաստ են համաֆինանսավորել ընդլայնմանն ուղղված ծախսերի առնվազն 10%-ը։

Ի՞նչ ծախսեր է հնարավոր իրականացնել դրամաշնորհի միջոցներով

Դրամաշնորհի միջոցները կարող են ծախսվել միայն հետևյալ ուղղություններով՝

  • Նոր աշխատակիցներով համալրման համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերում (կահույք, համակարգիչ և այլն)
  • Բիզնես պրոդուկտի առաջխաղացման ծախսեր
  • Մարկետինգային, բիզնեսի զարգացման ծախսեր, որոնք ուղղված կլինեն ընկերության գործունեության շրջանակի ընդլայնմանը։

Դրամաշնորհային միջոցները չեն կարող օգտագործվել աշխատավարձի վճարման համար։

Դրամաշնորհին դիմելու մրցույթի ժամանակացույց՝

  • Հայտերի ներկայացում՝ հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 16, 2017թ, ժամը 23։59
  • Հայտերի ուսումնասիրություն՝ հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20, 2017
  • Ուսումնասիրող հանձնաժողովի վերջնական հանդիպում-քննարկում՝ հոկտեմբերի 20, 2017, 14։00
  • Մրցույթի արդյունքների հայտարարում՝ հոկտեմբերի 25, 2017
  • Կազմակերպությունների համաֆինանսավորման իրականացում, պայմանագրերի ստորագրում և դրամաշնորհների տրամադրում՝ հոկտեմբերի 25-ից սկսած։

Դրամաշնորհի հայտերի ներկայացում և գնահատման չափանիշներ

Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դրամաշնորհի հայտադիմումը և դրամաշնորհի բյուջեն, լրացնել համապատասխան տեղեկատվությունը, այնուհետև հայտադիմումի և բյուջեի լրացված, կնքված և ստորագրված փաստաթղթերի, ինչպես նաև կազմակերպության պետական գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակները (scanned versions) մինչ հոկտեմբերի 16-ը, ժամը 23։59-ը ուղարկել mic@mic.am էլ․ հասցեին՝ որպես վերնագիր (email subject) նշելով ‘Subgrant- Ձեր կազմակերպության անվանումը:

Գնահատող հանձնաժողովի անդամները հայտերը կգնահատեն հետևյալ չափանիշներով՝

  • Ընկերության տարեկան շրջանառաությունը վերջին երկու տարում
  • Ներկայումս գրանցված աշխատակիցների քանակը
  • Գրանցման ամսաթիվը/գործունեության ժամանակահատվածը
  • Մոտակա 3 և 9 ամիսների ընթացքում ձեր թիմի համալրման պլանները (ակնկալվող նոր/թափուր աշխատատեղերը սկսնակ ծրագրավորողների համար) կախված Ձեր կազմակերպության զարգացման ռազմավարությունից
  • Համաֆինանսավորման մասնաբաժինը (10% համաֆինանսավորումը պարտադիր է)

Ընկերության կողմից տրամադրված ինֆորմացիայի հավաստիությունը հաստատելու համար՝ գնահատող հանձնաժողովը՝ ի դեմս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, հնարավոր է գրավոր պահանջ ներկայացնի լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման համար։

Հարցերի համար դիմել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան՝ mic@mic.am էլ․հասցեով կամ զանգահարել (010) 545343:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։