Վեբ ծրագրավորում, մակարդակ II

Դասընթացի մասին    

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Վեբ ծրագրավորում. մակարդակ II» դասընթացը, որի ընթացքում կսովորեք JavaScript և Angular JS։ JavaScript-ի իմացությունը շատ կարևոր է դինամիկ վեբ կայքեր ստեղծելու համար, իսկ ներկայումս jQuery-ի և AngularJS-ի գրադարանների միջոցով վեբ ծրագրավորումը ամբողջովին փոխվել է։ 

Առաջին երեք շաբաթների ընթացքում մենք խորացված կուսումնասիրենք JavaScript-ի տեխնիկաները՝, մասնավորապես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում և jQuery-ի հիմունքներ։ Կսովորենք class-եր ստեղծելու տարբեր եղանակներ և թե ինչպես կիրառել դրանք, կուսումնասիրենք statements-ի և expressions-ի տարբերությունները և թե ինչպես կարող ենք բարելավել մեր կոդ գրելը։ Կդիտարկենք debugging-ի տարբեր տեխնիկաներ, որոնք կօգնեն մեզ նվազագույնի հասցնել debugging-ի վրա ծախսվող ժամանակը։ 

Հետագա 4 շաբաթների ընթացքում կսովորենք AngularJS  և կկարողանանք գործնականում ստեղծել մեր առաջին կայքը։ Դասընթացի այս հատվածում կներկայացվի Angular's Views, Controllers, Directives և ավելին։  

Ի՞նչ կարող եմ անել այս դասընթացն ավարտելուց հետո   

Դասընթացի ընթացքում Դուք կսկսեք Ձեր անհատական նախագիծը, որը կմշակեք, կփոփոխեք և վերջնական տեսքի կբերեք՝  հիմնվելով Ձեր անցած դասերի վրա։ Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք ստեղծել ամբողջովին ֆունկցիոնալ կայքը։ 

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Ուրբաթ, դեկտեմբերի 01
Վճար
117,000 ՀՀ դրամ /Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 5% զեղչ (Վճարումը կարող եք կատարել երկու մասով)
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, նոյեմբերի 30, 17:00
Պահանջվող գիտելիքներ
HTML-ի, CSS-ի և տարրական JavaScript-ի իմացությունը պարտադիր է։ Դասընթացին ընդգրկվելու համար կանցկացվի ստուգիչ թեստ

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ նոյեմբերի 29-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։