Խորացված JavaScript և JS միջավայրեր

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Ուրբաթ, մարտի 02
Վճար
117,000 ՀՀ դրամ /Վճարումը կարող եք կատարել երկու մասով
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, փետրվարի 28, 17:00
Պահանջվող գիտելիքներ
HTML-ի, CSS-ի և տարրական JavaScript-ի իմացությունը պարտադիր է։ Դասընթացին ընդգրկվելու համար կանցկացվի ստուգիչ թեստ

Ինչո՞ւ սովորել 

JavaScript-ը վեբ ծրագրավորման մեջ կիրառվող հիմնական տեխնոլոգիան է HTML և CSS-ի հետ միասին։ Եթե ցանկանում ես դառնալ front-end ծրագրավորող, ապա պետք է JavaScript սովորել բավականին խորացված։ Ավելին, ներկայումս JavaScript-ը կիրառվում է նաև բջջային, desktop հավելվածների և խաղերի մշակման մեջ։  

Angular JS-ը  JS-ի ամենատարածված միջավայրն է, որը փոխարինել է մեծ տարածում ունեցող միջավայրերին։ Այն  open source միջավայր է, որի հնարավորությունները հեշտացնում են ծրագրավորողի աշխատանքը՝ քիչ կոդ գրելու և ժամանակի խնայողության առումով։ 


Դասընթացի մասին    

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Խորացված JavaScript և Angular JS» դասընթացը, որի ընթացքում կսովորեք JavaScript և Angular JS։ JavaScript-ի իմացությունը շատ կարևոր է դինամիկ վեբ կայքեր ստեղծելու համար, իսկ ներկայումս jQuery-ի և AngularJS-ի գրադարանների միջոցով վեբ ծրագրավորումը ամբողջովին փոխվել է։ 

Առաջին երեք շաբաթների ընթացքում մենք խորացված կուսումնասիրենք JavaScript-ի տեխնիկաները՝, մասնավորապես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում և jQuery-ի հիմունքներ։ Կսովորենք class-եր ստեղծելու տարբեր եղանակներ և թե ինչպես կիրառել դրանք, կուսումնասիրենք statements-ի և expressions-ի տարբերությունները և թե ինչպես կարող ենք բարելավել մեր կոդ գրելը։ Կդիտարկենք debugging-ի տարբեր տեխնիկաներ, որոնք կօգնեն մեզ նվազագույնի հասցնել debugging-ի վրա ծախսվող ժամանակը։ 

Հետագա 4 շաբաթների ընթացքում կսովորենք AngularJS  և կկարողանանք գործնականում ստեղծել մեր առաջին կայքը։ Դասընթացի այս հատվածում կներկայացվի Angular's Views, Controllers, Directives և ավելին։  

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։  Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է իմանալ HTML, CSS և JavaScript-ի հիմունքներ կամ անցնել  «JavaScript-ի ներածություն» դասընթացը։  


Ի՞նչ կարող եմ անել այս դասընթացն ավարտելուց հետո   

Դասընթացի ընթացքում Դուք կսկսեք Ձեր անհատական նախագիծը, որը կմշակեք, կփոփոխեք և վերջնական տեսքի կբերեք՝  հիմնվելով Ձեր անցած դասերի վրա։ Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք ստեղծել ամբողջովին ֆունկցիոնալ կայքը։ 


Դասախոսի մասին

Վահագն Խառատյանն ունի 6-ից ավել տարիների փորձ վեբ ծրագրավորման ոլորտում։ Նա դասավանդում է ՄԻԿ-ում 1 տարի, և 60-ից ավել ուսանողներ մասնակցել են նրա վերապատրաստման դասընթացներին։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ փետրվարի 28 պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Գրանցման թերթիկ

Հարցերի դեպքում

Հարցերի դեպքում մենք պատրաստ ենք քեզ օգնել։ Զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։