C#, Մակարդակ 2 - Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում

Դասընթացի մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «C#, Մակարդակ 2 - Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» թեմայով դասընթաց։ Մեր փորձառու դասախոսը  կներկացնի օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման հիմունքները։ C# ծրագրավորման լեզվում ամբողջ աշխարհը դիտարկվում է օբյեկտների միջոցով։ Օրինակ՝ մեքենան նույնպես օբյեկտ է, որն ունի որոշակի բաղադրիչ տարրեր, օրինակ գույն, դռների քանակ և այլն։ Այն ունի նաև որոշակի մեթոդներ, օրինակ  արագության կարգավորիչները և այլն։ 

Ի՞նչ կարող եմ անել այս դասընթացն ավարտելուց հետո։ 

Այս դասընթացից հետո Դուք հիմնովին կիմանաք օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման հիմունքները C# լեզվով և կկարողանաք ստեղծել օբյեկտ, որը կունենա բաղադրիչ տարրեր և մեթոդներ։ Մեր փորձառու դասախոսը կվարի այս դասընթացը։

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
20 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
15:00 - 17:00
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, նոյեմբերի 28
Վճար
65,000 ՀՀ դրամ/Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 5% զեղչ
Պահանջվող գիտելիքներ
Նախնական թեստի արդյունքներ

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Այն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ նոյեմբերի 27-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։