C#, մակարդակ I

Ինչու՞ սովորել C#

C#  – սա ոչ թե երաժշտական նոտա է, այլ ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկը, որը կարող է Ձեզ աշխատանքով ապահովել։ Ներկայումս այն ամենաշատ օգտագործվող ծրագրավորման լեզուն է Windows հարթակի և բջջային հավելվածներ ստեղծելու համար։ Այս բոլոր գործոնների շնորհիվ այն մեծ տարածում ունի և շատ ընկերություններ պատրաստ են աշխատանքի ընդունել C# ծրագրավորողների։ Իսկ շուկայում ընդունված աշխատավարձը արդեն խոսուն է, ներկայումս  C# սկսնակ ծրագրավորողները տարեկան կտրվածքով կարող են ստանալ 2,000,000 ՀՀ դրամ։

Դասընթացի մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է C#, մակարդակ I դասընթացը: Մեր փորձառու դասախոսը կներկայացնի Ձեզ C# ծրագրավորման հիմունքները .net միջավայրում։

Ի՞նչ կարող եմ անել այս դասընթացն ավարտելուց հետո։  

Այս դասընթացն հաջողությամբ ավարտելուց հետո Դուք ամբողջովին կպատկերացնեք C# ծրագրավորման լեզվի բոլոր ասպեկտները և կկարողանաք ընտրել C#-ի հենքով այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Asp.net, WinForms, WPF, Windows բջջային հավելվածներ և այլն։  

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
14 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, նոյեմբերի 30
Վճար
52,000 ՀՀ դրամ/Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 5% զեղչ
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, նոյեմբերի 28, 17:00
Պահանջվող գիտելիքներ
Նախնական թեստի արդյունքներ

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ նոյեմբերի 29-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։