Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) C#-ով և .NET Framework

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
40 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, փետրվարի 26
Վճար
157,000 ՀՀ դրամ/Վճարումը կարելի է անել 2 մասով/
Տեղեկատվական հանդիպում
Ուրբաթ, փետրվարի 23, 17:00
Պահանջվող գիտելիքներ
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց/Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի հանձնել թեստ/

Ինչո՞ւ սովորել

C#-ը՝ որպես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու հնարավորություն է տալիս ծրագրավորողին մշակել անվտանգ և բարդ հավելվածներ .NET միջավայրում։ C#-ը վերջին տասնամյակում ամենամեծ տարածում ունեցող հինգ լեզուներից է, ինչպես նաև հանդիսանում է լուրջ հավելվածներ մշակելու համար ծրագրավորողների կողմից նախընտրելի լեզուներից մեկը։ C# կարելի է օգտագործել Windows-ի համար հավելվածներ, XML վեբ ծառայություններ, client-server հավելվածներ, տվյալների բազաներով հավելվածներ և տարարտեսակ այլ պրոդուկտներ մշակելիս։ 


Դասընթացի մասին

Դասընթացը նախատեսված է այն ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են 

  • ձեռք բերել C# ծրագրավորման լեզվի խորքային գիտելիքներ
  • կարճ ժամանակում ծանոթանալ .NET միջավայրի ճարտապետությանը 
  • հասկանալ ինչպես օգտագործել .NET Framework-ի գրադարանը։

Դասընթացը կազմված է երեք հիմնական մասերից՝

  •  Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում,
  • Խորացված ծրագրավորում,
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ։

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։  Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել  «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը։  


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո։ 

 Դասընթացի ավարտին կկարողանաս

  • Ուսումնասիրել լեզվի հիմնական հատկությունները, ինչպիսիք են՝ տիպերը, փոփոխականները և վերահսկողության կառույցները, 
  • Օգտագործել օբյեկտ կողմնորոշված հատկությունները, ինչպիսիք են՝ class, interface, protection և inheritance
  • Կատարել սխալների տեղեկացում և սխալների ուղղում՝ օգտագործելով բացառումը,
  • Օգտագործել հատկանիշները իրականցնելու private data/public accessor pattern
  • Օգտագործել namespaces խմբավորելու related type-երը
  • Օգտագործել delegate-ներ և event-ներ հետկանչ անելու համար 
  • Օգտագործել binding և polymorphism՝ ընդհանուր կոդ գրելու համար (օրինակ՝ քիչ կոդ)
  • Տարբերակել «implementation inheritance» և «interface inheritance» հասկացությունների միջև։

Դասընթացից հետո կարող ես շարունակել՝ մասնակցելով «ASP.NET MVC – Back-end ծրագրավորում» դասընթացին։  


Դասախոսի մասին

Արայիկ Մելքոնյանը ունի 40-ից ավել տարիների փորձ C# և .NET ծրագրավորման ոլորտում։ Նա դասավանդում է ՄԻԿ-ում 7 տարի, և 2500-ից ավել ուսանողներ մասնակցել են նրա վերապատրաստման դասընթացներին։ 


Ինչպե՞ս դիմել

Մինչ փետրվարի 23-ը լրացրու ստորև ներկայացված հայտադիմումը, որից հետո կհրավիրվես անվճար տեղեկատվական հանդիպմանը։ Քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է, ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։

 

Գրանցման թերթիկ

 


Հարցերի դեպքում

Հարցերի դեպքում մենք պատրաստ ենք քեզ օգնել։ Զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։