Ցանցային ադմինիստրացիայի

Ինչո՞ւ սովորել ցանցային ադմինիստրացիայի հիմունքեր

Ցանկանում ե՞ք սովորել ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ։ Այս դասընթացի շրջանակում դուք կծանոթանաք ցանցային դիզայնի հիմնական սկզբունքներին,  հասկացություններին և գործառույթներին և կպատրաստվեք MTA (Microsoft Technology Associate) որակավորման Networking Fundamentals 98-366 քննության համար: Մասնակցե՛ք այս դասընթացին և սովորե՛ք  կառուցել/մշակել աշխատող և անվտանգ ցանցեր:

Դասընթացի մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր դասընթացը «Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ» թեմայով: Դասընթացը կվարի փորձառու դասախոս Վահագն Խառատյանը:  Դասընթացի շրջանակում դուք կյուրացնեք LAN-ի հիմնական սկզբունքները, OSI մոդելը և իր շերտերը, լարով և անլար միջոցները, պրոտոկոլներ, ստանդարտներ և հասկացություններ, ինչպես նաև կծանոթանաք ցանցային ենթակառուցվածքին և համակարգերին:

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, դեկտեմբերի 05
Վճար
43,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, նոյեմբերի 28, 17:00
Պահանջվող գիտելիքներ
Ալգորիթմական մտածելակերպը և տեխնիկական կրթությունը առավելություն են։

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ նոյեմբերի 28-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Գրանցման թերթիկ

 

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։