Ծրագրավորման հիմունքներ C# ծրագրավորման լեզվով_Երեկոյան ժամ

Ինչու՞ սովորել ծրագրավորում

Ծրագրավորումը նման է արվեստի։ Սկսում ես մաքուր էկրանից և մի քանի հազար նիշ գրելուց հետո ստեղծում թվային արվեստի գեղեցիկ, ֆունկցիոնալ  մի գործ, որը աշխարհը կարող է ավելի լավը դարձնել։ Աշխարհում կան քիչ թվով մասնագիտությունները, որոնց դեպքում կարող ես վաստակել ավելին քան ծրագրավորողը։ Հայաստանում ՏՏ մասնագետի աշխատավարձը տատանվում է 150,000 – 1,000,000 ՀՀ դրամի սահմանում՝ միջինը կազմելով 450,000 ՀՀ դրամ։

Դասընթացի մասին

Եթե առաջին քայլերդ ես անոմ ծրագրավորման ոլորտում և ցանկանում ես ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և դառնալ պրոֆեսիոնալ ծրագրավորող, ապա այս դասընթացը քեզ համար է։ Մեր փորձառու դասախոս Արտյոմ Տոնոյանը կսովորեցնի ծրագրավորման տրամաբանությունը։

Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Վճար
43,000 ՀՀ դրամ/Վճարման կտրոնը անհրաժեշտ է ներկայացնել առաջին դասին։ Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 5% զեղչ
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն, մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

 Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։