Ծրագրավորման հիմունքներ C# ծրագրավորման լեզվով_Ցերեկային ժամ

Ինչու՞ սովորել ծրագրավորում

Ծրագրավորումը նման է արվեստի։ Սկսում ես մաքուր էկրանից և մի քանի հազար նիշ գրելուց հետո ստեղծում թվային արվեստի գեղեցիկ, ֆունկցիոնալ  մի գործ, որը աշխարհը կարող է ավելի լավը դարձնել։ Աշխարհում կան քիչ թվով մասնագիտությունները, որոնց դեպքում կարող ես վաստակել ավելին քան ծրագրավորողը։ Հայաստանում ՏՏ մասնագետի աշխատավարձը տատանվում է 150,000 – 1,000,000 ՀՀ դրամի սահմանում՝ միջինը կազմելով 450,000 ՀՀ դրամ։

Դասընթացի մասին

Եթե առաջին քայլերդ ես անում ծրագրավորման ոլորտում և ցանկանում ես ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և դառնալ պրոֆեսիոնալ ծրագրավորող, ապա այս դասընթացը քեզ համար է։ Մեր դասախոս Արայիկ Մելքոնյանը կներկայացնի Ձեզ ծրագրավորման հիմունքները։

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
15:00 - 17:00
Դասընթացի սկիզբ
Չորեքշաբթի, հունվարի 24
Վճար
37,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, հունվարի 22, 15:00
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն, մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հունվարի 22-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Գրանցման թերթիկ

 

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։