Ծրագրավորման հիմունքներ-ցերեկային ժամ

 

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, փետրվարի 13
Վճար
43,000 ՀՀ դրամ/Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 15% զեղչ
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, փետրվարի 08, 19:30
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն և մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

 

Ինչո՞ւ սովորել

Ինչպես նշել է Բիլ Գեյթսը, ծրագրավորումն արվեստի և ճարտարագիտության հիասքանչ համադրությունն է։ Բացի ամենաստեղծարար մասնագիտություններից մեկը լինելը, աշխարհում շատ քիչ մասնագիտություններ կան, որոնց դեպքում հնարավոր է ավելի շատ վաստակել քան ծրագրավորումը։ Հայաստանում մի քանի տարվա փորձ ունեցող ավագ ծրագրավորողի աշխատավարձը կարող է գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը։ Եթե առաջին փորձերդ ես անում ծրագրավորման ոլորտում, հիմունքների այս դասընթացը լավ սկիզբ է։


Դասընթացի մասին

Այս դասընթացի ժամանակ կսովորեք հիմունքները՝ գտնել ծրագրավորման ճիշտ գործիքներ, գրել կոդ, անել debug, ստեղծել և օգտագործել loop-ներ և array-ներ և ավելին։ Յուրաքանչյուր թեման կսովորեք օրինակներով և կկատարեք պրակտիկ վարժություններ։ 

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ 

Սովորաբար այս դասընթացի համար մենք ստանում ենք 40-ից ավել հայտադիմումներ, սակայն ընդգրկվում են 12-14 մասնակիցներ։ Դասընթացին դիմելու համար լրացրեք հայտադիմումը ստորև։ 


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո։ 

Դասընթացի կներկայացնի ծրագրավորման հիմունքները, որի ավարտին դու կկարողանաս 

  • Հասկանալ ցանկացած ծրագրավորման լեզվի հիմունքներ
  • Գրել conditional statement-ներ
  • Գրել loops, array-ներ
  • Տարբերակել System Data Types
  • Ավելի պարզ ասած՝ կկարողանաս գրել և հասկանալ պարզ կոդեր և սկսել քո հաջորդ քայլը ծրագրավորման ոլորտում։ 

Դասընթացից հետո դու կարող ես շարունակել սովորել ծրագրավորում՝ մասնակցելով «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում C#-ով և .Net Framework» կամ «Javascript-ի ներածություն» դասընթացներին։


Դասախոսի մասին

Արայիկ Մելքոնյանը ունի 40-ից ավել տարիների փորձ C# և .NET ծրագրավորման ոլորտում։ Նա դասավանդում է ՄԻԿ-ում 7 տարի, և 2500-ից ավել ուսանողներ մասնակցել են նրա վերապատրաստման դասընթացներին։ 


Ինչպե՞ս դիմել

Մինչ փետրվարի 8-ը լրացրու ստորև ներկայացված հայտադիմումը, որից հետո կհրավիրվես անվճար տեղեկատվական հանդիպմանը։ Քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է, ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։

Գրանցման թերթիկ


Հարցերի դեպքում

Հարցերի դեպքում մենք պատրաստ ենք քեզ օգնել։ Զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։