Python

Ինչո՞ւ սովորել Python

Գիտե՞ս, որ Python-ն ամենատարածված և ամենաշատ դասավանդվող ծրագրավորման լեզուն է առաջատար ամերիկայն համալսարաններում։  (goo.gl/Hygaiy)?

Python-ը ծրագրավորման լեզու է, որը կարող է օգտագործվել ցանկացած բան մշակելու համար՝ օգտագործելով ճիշտ գործիքները/գրադարանները։ Python-ը հիանալի լեզու է back-end վեբ ծրագրավորման, տվյալների վերլուծության, արհեստական ինտելեկտի և գիտական հաշվարկների համար։ Շատ ծրագրավորողներ, կիրառելով Python, ստեղծում են տարբեր գործիքներ, խաղեր, desktop և բջջային հավելվածներ։ 

Դասընթացի մասին

Ծրագիրը բաղկացած է ինչպես դասընթացներից, այնպես գրծնական մասից, որի ժամանակ դուք կզարգացնեք Ձեր պրակտիկ հմտությունները։ Դասընթացը վարելու է Դավիդ Ավագյանը։ Ավարտին դուք կկարողանաք

  • գրել և կարդալ ֆունկցիաներ (PP)
  • օգտագործել տվյալների աբստրակտ կառուցվածքներ
  • գրել սեփական կլասներ և մոդուլներ (OOP)
  • կարդալ, գրել և վերլուծել տվյալներ
  • ավտոմատացնել որոշակի խնդիրներ Ձեր համակարգչի վրա
  • տեղադրել և օգտագործել երրորդ կողմի գրադարաններ։
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Վճար
89,000 ՀՀ դրամ
Պահանջվող գիտելիքներ
Անգլերեն լեզվի միջին իմացությունը պարտադիր է։ Տեխնիկական կրթությունը ցանկալի է

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։  

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։