Որակի ապահովման հիմունքներ

Ի՞նչ է QA

Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունը իրենից ներկայացնում է ստուգումների համակարգված գործընթաց, որի արդյունքում ներկայացվում է, արդյոք մշակված պորդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է կոնկրետ պահանջներին։  Որակի վերահսկողությունը նպաստում է հաճախորդների մոտ վստահության բարձրացմանը, բարելավում է ընթացակարգը և աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընկերությանը մրցել ուրիշների հետ։ 

Ինչո՞ւ սովորել QA

Որակի ապահովման խնդիր կա ցանկացած ոլորտում, իսկ ՏՏ ոլորտում դա շատ ավելի կարևոր է, քանի որ պրոդուկտի մշակելիս միշտ չի որ նկատելի են լինում բացթողումները։ Ներկայումս գրեթե բոլոր ՏՏ ընկերությունները ունեն QA մասնագետի հաստիք կամ բաժին, քանի որ հասկանում են, որ լավ որակի ապրանք թողարկելու համար անհրաժեշտ է որակը վերահսկել մշակման բոլոր փուլերում։ QA մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է շուկայում։ Շտապեք Ձեր տեղը գտնել աշխատաշուկայում։

Ինչո՞ւ մասնակցել հենց այս դասընթացին 

  • Դասընթացն անդրադառնում է թեստավորման գործընթացի հիմնական գործողություններին, թեստավորման նախագծման հիմնական եղանակներին։
  • Դասընթացն անցկացվում է ArmSTQB-ի հետ համատեղ, ինչը հանդիսանում է ISTQB-ի Հայաստանյան ազգային խորհուրդը։
  • Դասընթացը նախապատրաստում է ISTQB հիմնական մակարդակի սետիֆիկացիային և հիմնված է International Software Testing Qualifications Board Foundation-ի կրթական ծրագրի վրա։ 

Ի՞նչ կկարողանամ անել ես այս դասընթացից հետո

  • Հասկանալ թեստավորման գոյություն ունեցող կոնցեպտները, հիմնական թեստավորման գործընթացը, թեստավորման մոտեցումները և նպատակները
  • Նախագծել և ըստ առաջնահերթության դասակարգել թեստերը՝ օգտագործելով առկա տեխնիկան, վերլուծել ֆունկցիոնալ և ոչ ֆունկցոինալ հատկանիշները բոլոր մակարդակներում 
  • Համաձայնեցված պլանի համապատասխան անցկացնել թեստավորում և հաշվետվություն ներկայացնել արդյունքների վերաբերյալ 
  • Գրել պարզ և հասկանալի հաշվետվություններ 
  • Արդյունավետորեն մասնակցել փոքրից միջին ծրագրրի վերանայման գործընթացին 
  • Ծանոթ լինել թեստավորման գործիքների տարբեր տեսակներին և կիրառմանը, աջակցել գործիքների ընտրության և իրականացման գործընթացին։ 
Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
Դասընթացի տևողություն
15 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, դեկտեմբերի 04
Վճար
57,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, նոյեմբերի 27, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Հիմնական մակարդակի վկայական ստանալու համար ՏՏ ոլորտում 6 ամսյա փորձը ցանկալի է

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ նոյեմբերի 27-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։