UI/UX դիզայն

Ինչո՞ւ սովորել UI/UX դիզայն 

UI/UX դիզայնի գաղափարը կոտրել է այն կարծրատիպը, որ դիզայներները ստեղծագործողներ են և պետք է ունենա գեղագիտական ճաշակ։ UI/UX դիզայնը կիրառվում է վեբկայքերի, բջջային հավելվածների և այլ հարթակների մշակման ժամանակ։

UI/UX դիզայնը ներառում է հետևյալ հատկանիշները

1․ Տրամաբանություն և կառուցվածք – Այն լուծում է հեշտ կիրառելիության խնդիրը։

2․ Արտաքին տեսք – Այն մեծացնում է պրոդուկտի արտաքին գրավչությունը։

Յուրաքանչյուր ընկերությունը ունի իր UI/UX դիզայները, ով նպաստում է պրոդուկտի հաջողված լինելուն։ 

Դասընթացի մասին 

Դասընթացի ընթացքում կսովորեք, թե ինչպես օգտագործել դիզայնի ստանդարտ գործիքները։ Դասախոս Տիգրան Սարգսյանը կներկայացնի UX/UI դիզայնի գաղտնիքները։  

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:30 - 19:30
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, փետրվարի 15
Վճար
74,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, փետրվարի 13, 17:30
Պահանջվող գիտելիքներ
Photoshop-ի որոշակի իմացություն

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ փետրվարի 13-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։