Ծրագրավորման դասընթացներ

 

«Կարծում եմ՝ այս երկրում յուրաքանչյուրը պետք է սովորի ծրագրավորում, քանի որ այն սովորեցնում է, թե ինչպես մտածել։»

 

Սթիվ Ջոբս, Apple ընկերության համահիմնադիր

Ինչո՞ւ սովորել ծրագրավորում

Աշխարհում կան քիչ մասնագիտություններ, որոնց դեպքում կարող ես ունենալ ավելի հետաքրքիր աշխատանք և վաստակել ավելի շատ գումար, քան ծրագրավորողը։ Ծրագրավորողների պահանջարկը Հայաստանում էականորեն ավելի մեծ է, քան առաջարկը, սակայն  «ծրագրավորող» ասելով՝ մենք նկատի ունենք  որոշակի հմտություններ և պորտֆոլիո ունեցող մասնագետի, ով սիրում է իր աշխատանքը և հաճույք ստանում նրանից։ Հայաստանում ներկայումս հրապարակված թափուր աշխատատեղերի 50%-ը վերաբերում է ՏՏ ոլորտին։ 2016թ․ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրանցել է 20% աճ՝ ունենալով ավելի քանի 60 նոր ընկերություններ։ Ի հավելումն կրտսեր ծրագրավորողի միջին աշխատավարձը երկակի անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում միջին աշխատավարձ։ Կրտսեր ծրագրավորողի սկզբնական աշխատավարձը սկսում է 80,000 ՀՀ դրամից, իսկ աշխատասեր և խելացի լինելու դեպքում մարդ կարող է 3-5 տարում դառնալ ավագ ծրագրավորող և ստանալ  500,000 ՀՀ դրամ և ավելին և միաժամանակ ստեղծել մի նոր բան այս աշխարհում։  

Ծրագրի մասին

Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը անցկացնելու են 6-ամսյա ինտենսիվ դասընթացներ ծրագրավորման ոլորտում 200 անձանց համար։   Դասընթացը հիմնված է Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կարիքների վրա և կլինեն անվճար։ Ծրագրին դիմել կարող են անձինք, ովքեր հանդիսանում են

  1. Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացի;
  2. 17-35 տարեկան;
  3. Գործազուրկ (Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված)
  4. Նվազագույնը հիմնական կրթությամբ 
  5. Զինվորական գրքույկ ունեցող (արական սեռի դիմորդների համար)։

Ներկայումս ուսանող եք, ապա կարող եք դիմել այս ծրագրին, եթե հանդիսանում եք

  1. Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացի;
  2. Սովորում եք ծրագրավորման ոլորտին մոտ մասնագիտությամբ և 3-րդ կամ 4-րդ կուրս եք;  
  3. Ունեք անգլերենի իմացություն (նվազագունը միջին մակարդակ);
  4. Զինվորական գրքույկի առկայությամբ (արական սեռի դիմորդների համար)։

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։  Թեստը և հարցազրույցը տեղի կունենան հոկտեմբեր ամսին։ 

Հարզազրույցի և թեստի արդյունքում իգական սեռի և հաշմանդամություն ունեցող դիմորդներին կհատկացվի առնվազն 95 տեղ։  

Ուսանողների միջև ընտրության դեպքում հավասար բալերի պարագայում նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն տեխնոլոգիական մասնագիտացում։ 

Ինչպե՞ս դիմել

Մինչ 2017թ․ի հոկտեմբերի 22-ը, 23:59 լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտ։ 

Ի հավելումն դիմում-հայտի հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏԿ, Գայի 1, Գյումրի, Հայաստան) մինչ 2017թ․ի հոկտեմբերի 23-ը, 18։00։ 

  1. Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն(առաջին և երկրորդ էջերը);
  2. Սոցիալական քարտի պատճեն; 
  3. Տեղեկանք Զբաղվածության պետական ծառայությունից;
  4. Հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն; 
  5. Հաշմանդամության գրքույկի պատճեն (եթե առկա է);
  6. Զինվորական գրքույկի պատճեն (արական սեռի դիմորդների համար);
  7. Տեղեկանք համալսարանից, որտեղ նշված է ֆակուլտետը, կուրսը և առաջադիմությունը  (ուսանողների դեպքում)

Ոչ ամբողջական դիմում-հայտերը չեն դիտարկվելու։ Ամբողջական փաթեթը ներկայացնելու դեպքում մենք Ձեզ հետ կկապվենք թեստի և հարցազրույցի համար։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն՝  (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ (060) 750 071, (094) 034 034 և մենք ուրախությամբ կպատասխանենք Ձեր հարցերին։   

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները հանդիսանում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի պատասխանատվությունը և կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետը: