Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով_Երեկոյան ժամ

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, մայիսի 06
Վճար
54,000 ՀՀ դրամ/Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 15% զեղչ
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, մայիսի 04, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

Ինչո՞ւ սովորել

Վերջին երկու տարում Հայաստանում նկատվում է վեբ ծրագրավորողի մեծ պահանջարկ։ Ներկայումս գործում են մոտ 300 ՏՏ ընկերություններ, որտեղ աշխատում են առնվազն 2-3 front-end վեբ ծրագրավողներ: Այժմ հայտարարված են վեբ ծրագրավորողի 10-ից ավել թափուր աշխատատեղեր։  Իրականում շատ հեշտ է սովորել վեբ ծրագրավորում և պրակտիկա սկսել որևէ ՏՏ ընկերությունում։  


Դասընթացի մասին    

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով» նոր վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը սովորեցնում է այն հմտությունները և տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնցով Դուք կկարողանաք ստեղծել Ձեր առաջին վեբկայքը և կծանոթանաք JavaScript-ին, փոփոխականներին, ֆունկցիաներին, օբյեկտներին և այլն։ Մենք կսկսենք ամենատարրական հասկացողություններից՝ սովորելով, թե ինչպես մշակել վեբ էջեր HTML և CSS-ով և կծանոթանանք վեբ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկի Javascript-ի հիմունքներին։ 

Առաջին երկու շաբաթների ընթացքում կսովորենք HTML5-ի հիմունքները, ինչպիսիք են՝  valid document-ի կառուցվածքը, թե որ էլեմենտները կարող են ներառվել մյուս էլեմենտների մեջ և որոնք ոչ, կքննարկենք HTML5-ի սեմանտիկ tag-երի նշանակությունը և արդյունավետությունը և կսովորենք  HTML5 հիմնական tags-երը։ Այնուհետև, կսովորենք CSS3-ի հիմնական տարրերից մինչև ավելի բարդ հասկացողություններ, ինչպիսիք են floating-ը և CSS կանոնների կոնֆլիկտները։ 

Հետագա երկու շաբաթների ընթացքում կկենտրոնանանք Javascript լեզվի հիմունքների վրա․ կսովորենք հիմնական տարրերից սկսած մինչև objects, functions, arrays, closures, և scope isolation։ Դասընթացի այս հատվածում մենք, հիմնվելով Javascript-ի՝ ձեռք բերած հմտությունների վրա, կսովորենք դրանք կիրառել վեբկայքում։ 

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ 


Ի՞նչ կարող եմ անել այս դասընթացն ավարտելուց հետո   

Դասընթացի ընթացքում Դուք կսկսեք Ձեր անհատական նախագիծը, որը կմշակեք, կփոփոխեք և վերջնական տեսքի կբերեք՝  հիմնվելով Ձեր անցած դասերի վրա։ Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք ստեղծել Ձեր առաջին կայքը օգտագործել Ձեր CSS framework-ը, ինչպես նաև կունենաք բավարար գիտելիքներ ավելացնելու ցանկացած ֆունկցիոնալություն Ձեր կայքին։ 


Դասախոսի մասին

Վահագն Խառատյանն ունի 5-ից ավել տարիների փորձ վեբ ծրագրավորման ոլորտում։ Նա ՄԻԿ-ում աշխատում է 3 տարի և արդեն դասավանդել է 1500 ուսանողների։


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ մայիսի 4 պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ 

Գրանցման թերթիկ