Որակի ապահովման հիմունքներ
-
Դասընթացի օրեր
-
-
Դասընթացի տևողություն
- 14 դաս x 150 րոպե
-
Դասընթացի սկիզբ
- Երեքշաբթի, փետրվարի 16
-
Վճար
- 79,000 ՀՀ դրամ
-
Տեղեկատվական հանդիպում
- Ուրբաթ, փետրվարի 12, 19:00
-
Պահանջվող գիտելիքներ
- Անգլերենի միջին մակարդակի իմացություն: Մասնակիցների ընտրության համար կանցկացվի նախնական թեստ։
Ի՞նչ է QA
Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունը իրենից ներկայացնում է ստուգումների համակարգված գործընթաց, որի արդյունքում ներկայացվում է, արդյոք մշակված պորդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է կոնկրետ պահանջներին։ Որակի վերահսկողությունը նպաստում է հաճախորդների մոտ վստահության բարձրացմանը, բարելավում է ընթացակարգը և աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընկերությանը մրցել ուրիշների հետ։
Ինչո՞ւ սովորել QA
Ծրագրային համակարգերի տարածման և ՏՏ ոլորտի աճին զուգահեռ ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրային համակարգերի թեստավորումը։
Ինչո՞ւ մասնակցել հենց այս առցանց դասընթացին
- Առցանց դասընթացն անդրադառնում է թեստավորման գործընթացի հիմնական գործողություններին, թեստավորման նախագծման հիմնական եղանակներին։
- Դասընթացն անցկացվում է ArmSTQB-ի հետ համատեղ, ինչը հանդիսանում է ISTQB-ի Հայաստանյան ազգային հարթակը։
- Դասընթացը նախապատրաստում է ISTQB հիմնական մակարդակի սետիֆիկացիային և հիմնված է International Software Testing Qualifications Board Foundation-ի կրթական ծրագրի վրա։
- Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հետագա մասնագիտական զարգացման հարցերում։
- Դասընթացի ավարտին մասնակիցների տվյալների կփոխանցվեն պոտենցյալ գործատուներին։
- Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։
- Դասընթացի մասնակիցների 70%-ը անցել է աշխատանքի որպես QA մասնագետ։
Ի՞նչ կկարողանամ անել ես այս առցանց դասընթացից հետո
- Հասկանալ թեստավորման գոյություն ունեցող կոնցեպտները, հիմնական թեստավորման գործընթացը, թեստավորման մոտեցումները և նպատակները,
- Նախագծել և ըստ առաջնահերթության դասակարգել թեստերը՝ օգտագործելով առկա տեխնիկան, վերլուծել ֆունկցիոնալ և ոչ ֆունկցոինալ հատկանիշները բոլոր մակարդակներում,
- Համաձայնեցված պլանի համապատասխան անցկացնել թեստավորում և հաշվետվություն ներկայացնել արդյունքների վերաբերյալ,
- Գրել էֆեկտիվ թեստային սցենարներ,
- Գրել պարզ և հասկանալի հաշվետվություններ,
- Արդյունավետորեն մասնակցել փոքրից միջին ծրագրի վերանայման գործընթացին,
- Ծանոթ լինել թեստավորման գործիքների տարբեր տեսակներին և կիրառմանը, աջակցել գործիքների ընտրության և իրականացման գործընթացին։
Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։
Դասախոսի մասին
Լիանա Հովհաննիսյանն ունի ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձը և 10 տարվա դասավանդման փորձ։ Նա նաև հանդիսանում է Էրիդա Թեքնոլոջիս ընկերության հիմնադիր։
Ինչպե՞ս դիմել
Ցանկացողները մինչ փետրվարի 14-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։