Որակի ապահովման հիմունքներ

Դասընթացի օրեր
  • Չորեքշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
14 դաս x 150 րոպե
Դասընթացի ժամեր
19:00 - 21:30
Դասընթացի սկիզբ
Շաբաթ, սեպտեմբերի 19
Վճար
79,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, սեպտեմբերի 16, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Անգլերենի միջին մակարդակի իմացություն: Մասնակիցների ընտրության համար կանցկացվի նախնական թեստ։

Ի՞նչ է QA

Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունը իրենից ներկայացնում է ստուգումների համակարգված գործընթաց, որի արդյունքում ներկայացվում է, արդյոք մշակված պորդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է կոնկրետ պահանջներին։  Որակի վերահսկողությունը նպաստում է հաճախորդների մոտ վստահության բարձրացմանը, բարելավում է ընթացակարգը և աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընկերությանը մրցել ուրիշների հետ։ 


Ինչո՞ւ սովորել QA

Ծրագրային համակարգերի տարածման և ՏՏ ոլորտի աճին զուգահեռ ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրային համակարգերի թեստավորումը։ 


Ինչո՞ւ մասնակցել հենց այս առցանց դասընթացին 

  • Առցանց դասընթացն անդրադառնում է թեստավորման գործընթացի հիմնական գործողություններին, թեստավորման նախագծման հիմնական եղանակներին։
  • Դասընթացն անցկացվում է ArmSTQB-ի հետ համատեղ, ինչը հանդիսանում է ISTQB-ի Հայաստանյան ազգային հարթակը։
  • Դասընթացը նախապատրաստում է ISTQB հիմնական մակարդակի սետիֆիկացիային և հիմնված է International Software Testing Qualifications Board Foundation-ի կրթական ծրագրի վրա։ 
  • Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հետագա մասնագիտական զարգացման հարցերում։
  • Դասընթացի ավարտին մասնակիցների տվյալների կփոխանցվեն պոտենցյալ գործատուներին։
  • Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։
  • Դասընթացի մասնակիցների 70%-ը անցել է աշխատանքի որպես QA մասնագետ։

Ի՞նչ կկարողանամ անել ես այս առցանց դասընթացից հետո

  • Հասկանալ թեստավորման գոյություն ունեցող կոնցեպտները, հիմնական թեստավորման գործընթացը, թեստավորման մոտեցումները և նպատակները,
  • Նախագծել և ըստ առաջնահերթության դասակարգել թեստերը՝ օգտագործելով առկա տեխնիկան, վերլուծել ֆունկցիոնալ և ոչ ֆունկցոինալ հատկանիշները բոլոր մակարդակներում,
  • Համաձայնեցված պլանի համապատասխան անցկացնել թեստավորում և հաշվետվություն ներկայացնել արդյունքների վերաբերյալ, 
  • Գրել էֆեկտիվ թեստային սցենարներ,
  • Գրել պարզ և հասկանալի հաշվետվություններ, 
  • Արդյունավետորեն մասնակցել փոքրից միջին ծրագրի վերանայման գործընթացին, 
  • Ծանոթ լինել թեստավորման գործիքների տարբեր տեսակներին և կիրառմանը, աջակցել գործիքների ընտրության և իրականացման գործընթացին։ 

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։


Դասախոսի մասին

Աննա Ղարիբյանը ունի 3-ից ավել տարիների փորձ որակի ապահովման ոլորտում և ներկայումս աշխատում է Հայկական ծրագրեր ընկերությունում։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ սեպտեմբերի 16 պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ 

Գրանցման թերթիկ