ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «Web (HTML/CSS)» ծրագրավորման դասընթացներ։
Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է 250 մասնակցի համար նախատեսված սկսնակ (150 մասնակից) և միջին (100 մասնակից) մակարդակների «Web (HTML/CSS)» ծրագրավորման դասընթացներ, որը հնարավորություն կտա
Սկսնակ մակարդակի ուսանողներին՝
Միջին մակարդակի ուսանողներին՝
Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։
Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
Սկսնակ մակարդակի դեպքում՝
Միջին մակարդակի դեպքում՝
Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ՝
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում
Սկսնակ մակարդակ
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։ Թեստը ստուգում է դիմորդի գիտելիքները մաթեմատիկայի դպրոցական ծրագրից
Միջին մակարդակ
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։ Թեստը ստուգում է դիմորդի ունեցած գիտելիքները վեբ ծրագրավորման լեզվի հիմունքներից։
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից ։
Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։
Դասընթացի արժեք
Օրինակ՝ «Web (HTML/CSS) ծրագրավորման» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և
«Web (HTML/CSS)» ծրագրավորման սկսնակ մակարդակի դասընթացը իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 12 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 15 ուսանողից։
Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 24 ժամից՝ տեսական և գործնական մասերից
«Web (HTML/CSS)» ծրագրավորման միջին մակարդակի դասընթացը իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 24 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 15 ուսանողից։
Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 48 ժամից՝ տեսական և գործնական մասերից
Սկսնակ մակարդակի դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա մշակել կայքերի էջեր որոշակի ֆունկցիոնալությամբ։ Իսկ միջին մակարդակի դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա ստեղծել ամբողջովին ֆունկցիոնալ վեբ կայքեր և desktop հավելվածներ։
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար կօգտագործվի slack հարթակը։ Տնային առաջադրանքների համար կօգտագործվի github հարթակը:
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում․
Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան
Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.
ասընթացի յուրաքանչյուր փուլի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։
Ի հավելումն թեստի արդյունքների՝ գրանցվելու է նաև դասերի մասնակցության ցուցանիշը՝ «օնլայն հաճախելիությունը»։ Մասնավորապես, 50% ավել բացակայություն ունեցող մասնակիցները հնարավորություն չեն ունենա հանձնել ավարտական թեստը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
Սկսնակ մակարդակի դասընթացի դեպքում
Միջին մակարդակի դասընթացի դեպքում