Պրեմիում աշխատանք Պրաեմիում Հայաստանում

Դասընթացի սկիզբ
30 սեպտեմբերի, 2021
Դիմումների վերջնաժամկետը
23 սեպտեմբերի, 2021
Ծրագրի տևողություն
5-6,5 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, սեպտեմբերի 23, 18:00

Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ուզում են սկսել ծրագրավորողի իրենց կարիերան պրոֆեսիոնալ և արագ զարգացող թիմում։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Պրաեմիում Հայաստան ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել Պրաեմիում Հայաստանի թիմում՝ որպես կրտսեր .NET ծրագրավորող։


Պրաեմիումի մասին

Աշխարհի առաջատար ֆինանսական խորհրդատուները, ներդրումների ղեկավարները, հաշվապահները և ապրանքներ մատակարարողները օգտագործում են Praemium- ը իրենց ներդրումները կառավարելու համար: Պրաեմիումը հիմնադրվել է 2001 թվականին Ավստրալիայում։ Այսօր այն ունի գրասենյակներ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Հայաստանում, Դուբայում, Հոնկոնգում և Շենժենում:

Պրաեմիումը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ իր համագործակցությունը սկսել է 2015 թվականին, ինչի արդյունքում մեր բազմաթիվ ուսանողներ միացել են Պրաեմիումի թիմին որպես սկսնակ ծրագրավորողներ։


Ի՞նչ է իրենից ներկայացնում ընկերության հետ համատեղ անցկացվող ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է Պրաեմիում ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։ 

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Խորացված C# և .NET միջավայր
  • Խորացված տվյալների բազաների ծրագրավորում
  • Իրական նախագծի մշակում

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է։

Հավելյալ  տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ժամը 19․00-ին մեր գրասենյակում։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ունեն հետևյալ հատկանիշները՝

  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են,
  • Ունեն լավ գիտելիքներ C#-ով օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումից,
  • SQL-ի և տվյալների բազաների որոշակի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ,
  • Ունեն անգլերենի միջին մակարդակի իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու ծրագրավորման գործնական հմտությունները
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի վրա
  • Հիանալի հնարավորություն միանալու Պրաեմիում ընկերության թիմին որպես կրտսեր .NET ծրագրավորող:

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Սուրեն Էդիլյանը քո դասախոսն ու տեխնիկական ղեկավարն է։ Ունի 9 տարվա փորձ  C# և ․NET ծրագրավորման ոլորտում։ Նա ՄԻԿ-ում աշխատում է 6 տարի, և 350-ից ավել ուսանող անցել են նրա վերապատրաստման դասընթացները։


Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև սեպտեմբերի 23-ը լրացնում ես դիմում-հայտը:

Գրանցման թերթիկ


Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 179,000 ՀՀ դրամ։

Cashback հնարավորություն։ 20,000 ՀՀ դրամ կստանան բոլոր այն մասնակիցները, ովքեր կընդունվեն Պրաեմիում աշխատանքի։

Ծրագիրը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերի 30-ին և կտևի 5-6,5 ամիս։