DevOps Bootcamp with VOLO

Դասընթացի սկիզբ
1 հոկտեմբերի, 2021
Դիմումների վերջնաժամկետը
26 սեպտեմբերի, 2021
Ծրագրի տևողություն
4-4.5 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, սեպտեմբերի 27, 19:00

Անկախ նրանից՝ ցանցային ադմինիստրատոր ես, տեղեկատվական անվտանգության մասնագետ, թե ծրագրավորող, DevOps-ի ուսուցումը կարող է լինել մասնագիտական աճի լավագույն տարբերակը։ DevOps-ը հանդիսանում է ծրագրավորողներին և ՏՏ այլ մասնագետներին միավորող օղակը։ DevOps ինժեներներն են պատասխանատու այնպիտի կարևորագույն գործառույթների համար, ինչպիսիք են ծրագրային համակարգի անխափան և որակյալ աշխատանքը, ծրագրային համակարգի ստեղծման սահունությունը և այլն։ Կասկած չկա՝ DevOps-ը ՏՏ ոլորտի կարևորագույն օղակներից է։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ուսումնական ճամբար, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում՝ որպես կրտսեր DevOps մասնագետ։

Վերջին 6 տարիների ընթացքում մեր համագործակցության արդյունքում 60-ից ավել մասնակից միացել  են ՎՕԼՕ թիմին որպես կրտսեր ծրագրավորողներ։

Դարձի՛ր DevOps մասնագետների առաջին սերունդը, որը կմիանա ՎՕԼՕ-ի թիմին մեր համատեղ պրակտիկայի շրջանակում։


ՎՕԼՕ-ի մասին

ՎՕԼՕ-ն ՏՏ ոլորտի բացառիկ կազմակերպություններից է, որը կարևորում է իր գործընկերների հետ ամուր հարաբերություններ ստեղծելը՝ օգնելով նրանց հեշտ, վստահ և ճկուն կերպով հաղթահարել նոր մարտահրավերները։ Բացի Երևանում գործող գլխամասային գրասենյակից, ՎՕԼՕ-ն ունի ևս 7 գրասենյակ Հայաստանում և Ուկրաինայում, ինչպես նաև տասնյակ ներկայացուցիչներ՝ Սիլիկոնյան հովտից մինչև Ճապոնիա։


Ի՞նչ է իրենից ներկայացնում ընկերության հետ համատեղ անցկացվող ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։  

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Git
  • Ամպային տեխնոլոգիաներ՝ Microsoft Azure
  • Աշխատանք command-line shells-ով
  • Շարունակական ինտեգրացիա և տեղակայում (CI/CD)
  • Ամպային ենթակառուցվածքներ (IaaS)
  • Ցանցեր
  • Կոնտեյներներ
  • Մոնիթորինգ
  • Անվտանգություն

Ճամբարի ուսումնական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր երեկոյան ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։

Հավելյալ  տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին ժամը 19։00-ին մեր գրասենյակում։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են, ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Համակարգչային գիտություն, կիբեռնետիկա կամ ռադիոտեխնիկա ֆակուլտետներից մեկի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են (19 - 27 տարեկան)։ Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Ունեն լավ գիտելիքներ տեղեկատվական անվտանգության և ցանցային ադմինիստրացիայի ոլորտներից
  • Ունեն ծրագրավորման որևէ լեզվի բազային գիտելիքներ
  • Ունեն անգլերենի միջին իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու գործնական հմտությունները
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի  վրա
  • Հիանալի հնարավորություն միանալու ՎՕԼՕ ընկերության թիմին որպես կրտսեր DevOps մասնագետ:

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Բախտդ բերել է․ Լևոն Հովհաննիսյանի և Սուրեն Էդիլյանի նման մասնագետների հետ ես աշխատելու։

Լևոն Հովհաննիսյանն աշխատում է Մայքրոսոֆթում որպես ամպային լուծումների ճարտարագետ։ Ծրագրավորման ոլորտում ունի 15 տարվա փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։

Սուրեն Էդիլյանն ունի 8 տարվա փորձ  ծրագրավորման ոլորտում։ Նա ՄԻԿ-ում աշխատում է 5 տարի, և 300-ից ավել ուսանող անցել են նրա վերապատրաստման դասընթացները։


Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցի երկու փուլերը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ և ՎՕԼՕ-ի նման արագ զարգացող կազմակերպությունում աշխատելու հնարավորություն ստանալ, մինչև սեպտեմբերի 26-ը լրացնում ես դիմում-հայտը:

Գրանցման թերթիկ


Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 250,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը կսկսվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ին և կտևի 4-4,5 ամիս։