React ծրագրավորման ճամբար

Դասընթացի սկիզբ
11 հոկտեմբերի, 2021
Դիմումների վերջնաժամկետը
7 հոկտեմբերի, 2021
Ծրագրի տևողություն
6 - 6,5 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հոկտեմբերի 07, 19:00

Մենք առաջարկում ենք ամենամատչելի և արդյունավետ ծրագրավորման ճամբարի ծրագիր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց առաջին, բայց արագ քայլերն անել ՏՏ ոլորտում։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կսովորեն ծրագրավորման հիմունքներից մինչև ամենամեծ պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներից մեկը՝ React. Արդյունքում ճամբարի մասնակիցները կստանան համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ և ձեռք կբերեն սկսնակ ծրագրավորողին անհրաժեշտ բոլոր հմտությունները։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 800 մասնակից աշխատանքի են անցել Praemium, Volo, Betconstruct, HelpSystems, Digitain, Factumsoft, BlueNet Armenia, Optym, PicsArt, DataArt, Zevit, Krisp, Epam և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններում։


Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը

Ծրագրավորման ճամբարի արդյունքում դու սկսնակից կդառնաս աշխատանքին պատրաստ ծրագրավորող։ Յուրաքանչյուր դասը բաղկացած կլինի գործնական և տեսական տնային առաջադրանքից, ինչպես նաև հենց սկզբից ուսանողները աշխատելու են անահատական նախագծերի վրա։ Ճամբարի մասնակիցները կունենան ճամբարի տեխնիկական ղեկավարի հետ առաջադրանքներն անձամբ քննարկելու հնարավորություն, ինչպես նաև տեխնիկապես հագեցված լսարան, որտեղ ամբողջ օրվա ընթացքում կարող են կատարել իրենց հանձնարարություններն ու մասնագիտական քննարկումները։ 

Հավելյալ տեղեկատվության համար կարող ես մասնակցել մեր տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 19։00-ին։


Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից

Չնայած ծրագրավորման ճամբարը լինելու է վճարովի հիմունքներով, սակայն մասնակցելու են նրանք, ովքեր

  1. 16-28 տարեկան են,
  2. Ունեն տրամաբանող մտածելակերպ  լավ մաթեմատիկական գիտելիքներ, ծրագրավորման ցանկացած լեզվի տարրական իմացություն,
  3. Ունեն անգլերենի միջին մակարդակ,
  4. Ծրագրավորումը դիտարկում են ոչ միայն ֆինանսական կայունության երաշխիք, այլ նաև ստեղծագործելու հնարավորություն,
  5. Պատրաստ են ստանալ ահռելի քանակի տեղեկություն և չբողոքել,
  6. Պատրաստ են 6 ամիս «բնակվել» մեր գրասենյակում ու վայելել այդ գործընթացը։

Ինչպե՞ս է անցնելու քո կյանքը ճամբարում

Ծրագրավորման ճամբարը կսկսի երկշաբաթյա փորձաշրջանով, որի ընթացքում դու կծանոթանաս վեբ ծրագրավորման հիմունքներին։ Այս փուլն անվճար է բոլոր գրանցված մասնակիցների համար, որից հետո թեստի և հարցազրույցի միջոցով կընտրվեն ծրագրի մասնակիցները։ Ընտրված մասնակիցները կներառվեն ճամբարում, որը կտևի ընդհանուր 6-6,5 ամիս և բաղկացած կլինի ինչպես ինտենսիվ դասերից, պրեզենտացիաներից, այնպես էլ մենթորի հետ քննարկումներից, նախագծերի մշակումից։ Մեր գրասենյակում անցկացնելու ես օրական կտրվածքով առնվազն 2-4 ժամ։


Ի՞նչ ես սովորելու

Սովորելու ես այն ամենը, ինչ քեզ պետք է աշխատանքի անցնելու համար՝ ծրագրավորման հիմունքներից մինչև վեբկայքերի և հավելվածների մշակում, փոքր ծրագրերի նախագծում ու իրականացում։ Ամենակարևորը, սովորելու ես մտածել որպես ծրագրավորող, խնդիրներ լուծել և գտնել խնդրի լուծման հնարավոր ուղիներ։ Ու այս ամենը թիմի կազմում, մենթորի աջակցությամբ վերահսկողությամբ։

Ճամբարի ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները․

  • JavaScript-ի հիմունքներ
  • JavaScript-ի առանձնահատկություններ
  • Git-ի հիմունքներ
  • Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումը JavaScript-ում
  • ReactJS-ի ներածություն
  • ReactJS-ի բաղկացուցիչ մասեր
  • ReactJS-ի առանձնահատկություններ
  • ReactJS-ի hook-եր
  • React Router
  • Redux
  • Typescript

Ծրագրի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։

Հավելյալ տեղեկատվության համար կարող ես մասնակցել մեր տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 19։00-ին։


Ծանոթացի'ր ճամբարի տեխնիկական ղեկավարին՝ քո մենթորին

Հովհաննես Բաբայանը ծրագրի տեխնիկական ղեկավարն է։ Ունի 10-ից ավել տարիների փորձ ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև 3 տարվա դասավանդման փորձ։ Ծրագրի ընթացքում ուսանողների հետ աշխատելու են մի քանի մասնագետներ՝ կախված թեմայից։


Ի՞նչ ենք մենք երաշխավորում կամ ինչո՞ւ մասնակցել

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Պրակտիկ հմտություններ,
  • Հիանալի տրամադրող միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ՏՏ ընկերությունների հետ։
  • Հարցազրույցի հնարավորություն ՏՏ առաջատար կազմակերպություններում:

Ինչպե՞ս ընդգրկվել ճամբարում

Մասնակցությունը ճամբարի առաջին փուլին, որի տևողությունը 2 շաբաթ է, անվճար է գրանցված մասնակիցների համար։ Հաջորդ փուլին մասնակցելու համար կանցկացվի թեստ և հարցազրույց։ Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք ընտրվելու են թեստի և հարցազրույցի միջոցով։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, լրացնում ես դիմում-հայտը մինչև հոկտեմբերի 7-ը։

Գրանցման թերթիկ

Եթե ունես հարցեր,

1․ Գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով, և հղում  բոլոր հարցերը։

2․ Գալիս ես տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 19։00- ին ՄԻԿ-ի գրասենյակում։


Որքա՞ն արժի ծրագիրը

Դասընթացի արժեքը  470,000 ՀՀ դրամ է 6 ամիսների համար։

Բոլոր այն ուսանողները, որոնք կստանան աշխատանքի առաջարկ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպված հարցազրույցների ընթացքում կստանան 10% cashback.

Ծրագիրը կսկսվի հոկտեմբերի 11-ին և կավարտվի  2022 թվականի մայիսին։