Սովորեք ծրագրավորման տրամաբանությունը, այլ ոչ թե կոնկրետ լեզու

Մեր ուսանողների հաջողության պատմությունները շատ են։ Յուրաքանչյուր ամիս 50-ից ավել երիտասարդներ ավարտում են դասընթացները և տարբեր ընկերություններում սկսում են ծրագրավորողի իրենց կարիերան։ Վաչե Ասլանյանը ՄԻԿ-ում դասընթացների է մասնակցել 2016-ին և արդեն աշխատում է։

1․ Ինչպե՞ս հայտնվեցիր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում։

Բանակից նոր էի եկել, ընդունվեցի պոլիտեխնիկի մագիստրատուրան։ Լսեցի, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նոր ծրագիր է սկսում և պատրաստում է մասնագետների, ովքեր թիմերի կազմում պիտի մշակեին տեխնոլոգիական նոր լուծումներ։ Որոշեցի մասնակցել այդ ծրագրին, սկզբում հույս չունեի, որ կանցնեմ։ Անցա թեստը, հարցազրույցը և սկսեցի դասերի գալ:

2. Ի՞նչ տվեցին այդ դասընթացները։

Գիտելիքներս այդ պահին գրեթե զրոյական էին, սովորեցի ծրագրավորման լոգիկան և ոչ թե ծրագրավորման մի լեզու ոտանավորի նման, այլ հենց տրամաբանությունը։ Մասնագետները շատ լավն էին, ունեինք առանձին C#-ի և առանձին front-end-ի դասեր։ Դասախոսներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ուներ նույն հարցին ու կապ չուներ, թե ինքը ինչ լեզվի մասնագետ էր, միշտ պատրաստ էր օգնել, բացատրել։ Դասընթացները տևեցին 3-4 ամիս, պրոյեկտների վրա պրակտիկ կիրառում էի սովորածս։  Ինձ բախտ վիճակվեց աշխատել 2 տարբեր startup-երի հետ, որը շատ փորձ տվեց։ Սովորեցի թիմում աշխատել, ինչն էլ հետագայում շատ ինձ օգնեց։

3․ Ի՞նչ եղավ ՄԻԿ-ի դասընթացներից հետո։

Ընդունվեցի աշխատանքի։ Հիմա աշխատում եմ back-end-ի մասով: Գործի ընդունվելուց նաjում են ծրագրավորման գիտելիքներին, հետո նոր կոնկրետ լեզվի գիտելիքներին, ինչպես նաև տարբեր մարդկանց հետ խմբում աշխատելու ունակությանը, որը ձեռք էի բերել ՄԻԿ-ում։

4․ Խորհուրդ

Որպես սկսնակ սովորեք ծրագրավորման այնպիսի լեզու, որն ավելի շատ պետք է հասկանալ, ավելի շատ կոդ գրել, քան օգտագործել ուրիշի գրած կոդը։ Իմ դեպքում Javascript-ի իմ գիտելիքները հետո ինձ օգնեցին C# լեզուն հասկանալ։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն առաջարկում է դասընթացներ ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն աշխատող ծրագրավորողների համար։ Մեր դասախոսների կողմից մշակված ծրագրի միջոցով դուք կդառնաք պրակտիկ ծրագավորող։ Եթե վստահ չեք, թե որ դասընթացից սկսեք, զանգահարեք մեր գրասենյակ (010) 545 343;  (099) 545 343, (041) 545 343 և մենք կօգնենք Ձեզ ընտրել ճիշտ դասընթաց: