Ծրագրավորում սովորելը մի փուլ չէ

Մեր կենտրոնի ուսանող Արման Գասպարյանի ծրագրավորող դառնալու պատմությունը շատ երկար չէ, բայց հարուստ ու հետաքրքիր: Հետ հայացք գցելով՝ այն կարելի է բաժանել 4 փուլերի՝ 

Փուլ 1/Պոլիտեխնիկ ինստիտուտ – բանակ

Որոշեցի ծրագրավորում սովորել զորացրվելուց հետո, նախ որովհետև աշխատանքն է հետաքրքիր և հետո ոլորտի պոտենցիալը բավականին մեծ է։

Փուլ 2/Ծրագրավորման հիմունքներ, C#, OOP

Սկսեցի սովորել 22 տարեկանում ու մտածում էի` միգուցե արդեն ուշ է ծրագրավորում սովորելու համար, որովհետև մինչ այդ փորձել էի սովորել գրքերի միջոցով։ Ինովացիոն կենտրոնում անցա մի քանի դասընթացներ և հասկացա, որ ծրագրավորում սովորելու համար միայն կարդալը շատ քիչ է։ Կարծում եմ լավ ծրագրավորող դառնալու համար պետք է գտնել ծրագրավորման այն ճյուղը, որը հետաքրքիր կլինի քեզ։

Փուլ 3/Outsourced նախագծերից մինչև Volo ընկերություն

Ինքնուրույն տարբեր նախագծեր էի մշակում, որոնց ժամանակ շատ էր ինքնուսուցումը։ Այս դեպքում շատ է պետք լինում ինչ-որ մեկի խորհուրդը, փորձը, որովհետև ռեալ նախագծերի հետ աշխատելուց երբեմն այնքան ժամանակ  չի լինում, որպեսզի խնդրին որակյալ լուծում տաս, իսկ որակյալ լուծում գտնելու համար որակյալ թիմ է հարկավոր։ Հիմա աշխատում եմ Volo-ում՝ որպես կրտսեր ծրագրավորող, որտեղ ինձ դուր է գալիս լավ ու հանգիստ միջավայրը և փորձառու մասնագետները, որոնցից կարող եմ շատ բան սովորել։

Փուլ 4 - շարունակելի․․․