Արժե՞ սովորել Python

Որքան ծրագրավորող, այնքան կարծիք այն հարցի վերաբերյալ, թե ինչ ծրագրավորման լեզվից արժե սկսել և ինչ հերթականությամբ շարունակել: Շատերի կարծիքով ծրագրավորման տրամաբանությունը հասկանալու և ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար արժե սկսել «օձանման» այս լեզվից։ Հետաքրքիր է փաստել, որ շատերը Python անունը նմանեցնում են պիտոնին, սակայն իրականում այն առաջացել է Մոնթի Փայթըն անգլիական կատակերգական խմբի անունից։ 

Ինչու՞ սկսել Python-ից

Ծրագրավորման  լեզու առանց որևէ օձության

1․ Հեշտ է սովորել

Շատ են խոսում այն մասին, որ ծրագրավորումը հեշտ է սովորել։ Իհարկե այն 1+1 չէ, սակայն նաև նոր հեծանիվ հայտնաբերել էլ չէ։ Անխոս այն ունի իր բարդությունները, որոնք կարող են ահավոր թվալ ծրագրավորել նոր սովորողի համար։ Այդ իսկ պատճառով ծրագրավորման ոլորտ մուտք գործելու համար կարելի է ընտրել անցավ և հեշտ տարբերակ՝ Python։ Python-ով սինտաքսը ունի շատ քիչ կանոններ և հատուկ դեպքեր։ Python-ով կոդը 3-5 անգամ ավելի կարճ է ստացվում քան Java-ով, էլ չենք խոսում C++-ի մասին։

2. Python-ը բազմակողմանի լեզու է և հարթակ

Pythonը այս տարի կլինի 28 տարեկան, և առաջին հայացքից կարող է թվալ, որ հին է և արդեն ոչ այդքան կիրառելի, սակայն իրականում այն շատ մեծ տարածում ունի, քանի որ կիրառելի է ներկայումս անհրաժեշտ բոլոր դեպքերում՝ տեղական կամ ամպային ենթակառուցվածքների կառավարում, կայքերի պատրաստում, SQL տվյալների բազայի հետ աշխատանք, օբյեկտ կողմոնորոշված դիզայնի հետ աշխատանք և այդպես շարունակ։ Այսինքն, սովորում ես մի բան, որով կարող ես ստեղծել բազմաբնույթ ծրագրեր։  

3․ Որպես Python ծրագրավորող որքա՞ն կարող եմ վաստակել։

Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Google-ը, Yahoo-ն, Disney-ն, Dropbox-ն,IBM-ը կիրառում են Python։ Այս լեզվով ծրագրավորողներն ամենապահանջված տեխնկական աշխատողների ցուցակում զբաղեցնում են 8-որդ տեղը և ԱՄՆ-ում կարող են վաստակել 43,000-106,000 ԱՄՆ դոլլար տարեկան։ Հայաստանում նույնպես պահանջարկը մեծ է։

4․ Ի՞նչ կլինի Python-ի հետ մոտ ապագայում։

Ինչ նախագծի վրա էլ աշխատեք հետագայում, գործ եք ունենալու տվյալների հետ: Տվյալների վերլուծության հմտությունները նույնքան կարևոր կդառնան, ինչպես կոդ գրելը։ Ներկայումս data science-ում ամենատարածված ծրագրավորման լեզուն շարունակում է մնա Python-ը։  

Սկսել Python-ից թե ծրագրավորման մեկ ուրիշ լեզվից՝ դուք եք որոշում։ Python-ը ընտրելու դեպքում, կարող եք մասնակցել մեր առաջարկած դասընթացին ծրագրավորման ոլորտում Ձեր առաջին քայլերը ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար։