Հեռահաղորդակցության հեքըթոն

Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաները մեծ փոփոխություններ են առաջ բերում տնտեսության բոլոր ճյուղերում։ Հեռահաղորդակցությունն արագ զարգացող և մրցունակ ոլորտ է, որտեղ մեծ են հաճախորդների սպասումները և առկա է նոր ու բարելավված ծառայությունների հանդեպ մշտական պահանջարկը։  

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում հեռահաղորդակցության  նորարար օպերատոր Բիլայն Հայաստանի հետ համատեղ կազմակերպում է հեռահաղորդակցության ոլորտի երկրորդ հեքըթոնը՝ նպատակ ունենալով խրախուսել հեռահաղորդակցության ոլորտում թվային և նորարար լուծումների մշակումը։ 

Ինչպիսի՞ լուծումներ կարելի է մշակել։

Բիլայն Հայաստանի տարբեր բաժինների ղեկավարները տեսահոլովակների միջոցով կներկայացնեն Հայաստանում առկա խնդիրները և բացթողումները։ Մասնակից թիմերը կկարողանան ներկայացված խնդիրների համար մշակել նորարար, արդյունավետ և ծախսերի տեսանկյունից իրատեսական լուծումներ։ Հետևեք ՄԻԿ Հայաստանի ֆեյբուքյան էջին և ոլորտի մասնագետների կողմից տրված տեղեկատվության հիման վրա մշակեք հետաքրքիր լուծումներ։ 

Ու՞մ ենք մենք փնտրում։

2-5 անդամներից բաղկացած թիմեր, ովքեր

  • նորարար են և ունեն ստեղծագործ միտք,
  • գիտեն ծրագրավորում և կարող են մշակել տեխնոլոգիական լուծումներ,
  • պատրաստ են մասնակցել 24-ժամյա հեքըթոնին։

Ի՞նչ է սպասվում հեքըթոնին

24 ժամերի ընթացքում մասնակից թիմերը կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Ժյուրին, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին, կորոշի լավագույններին: Ընտրության չափանիշ է լինելու 24 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Հաղթող թիմերը կստանան 3000 և 2000 դոլար մրցանակներ:

Ե՞րբ և որտե՞ղ

Հեռահաղորդակցության հեքըթոնը կսկսվի հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և կավարտիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 12։00-ին։ Թիմերի ներկայացումները կսկսվեն 2017թ․ի հոկտեմբերի 21-ին, ժամը 13։00-ին։ 

Ինչպե՞ս դիմել

Մինչ հոկտեմբերի 17-ը լրացրեք դիմում-հայտ հետևյալ հղումով՝ http://bit.ly/2xFAiJn։ Մինչ հեքըթոնը մենք կապ կհաստատենք բոլոր մասնակից թիմերի հետ։ Հարցերի դեպքում դիմեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343