Ծրագրավորման հիմունքներ


Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
20 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:30 - 21:30
Դասընթացի սկիզբ
Ուրբաթ, մարտի 15
Վճար
89,000 ՀՀ դրամ/Նույն ֆակուլտետից երկու ուսանողի առկայության դեպքում 15% զեղչ
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, մարտի 13, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն և մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

Ինչո՞ւ սովորել

Ինչպես նշել է Բիլ Գեյթսը, ծրագրավորումն արվեստի և ճարտարագիտության հիասքանչ համադրությունն է։ Բացի ամենաստեղծարար մասնագիտություններից մեկը լինելը, աշխարհում շատ քիչ մասնագիտություններ կան, որոնց դեպքում հնարավոր է ավելի շատ վաստակել քան ծրագրավորումը։ Հայաստանում մի քանի տարվա փորձ ունեցող ավագ ծրագրավորողի աշխատավարձը կարող է գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը։ Եթե առաջին փորձերդ ես անում ծրագրավորման ոլորտում, հիմունքների այս դասընթացը լավ սկիզբ է։


Դասընթացի մասին

Այս դասընթացի ժամանակ կսովորեք հիմունքները՝ գտնել ծրագրավորման ճիշտ գործիքներ, գրել կոդ, անել debug, ստեղծել և օգտագործել loop-ներ և array-ներ և ավելին։ Յուրաքանչյուր թեման կսովորեք օրինակներով և կկատարեք պրակտիկ վարժություններ։ 

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ 

Սովորաբար այս դասընթացի համար մենք ստանում ենք 40-ից ավել հայտադիմումներ, սակայն ընդգրկվում են 12-15 մասնակիցներ։ Դասընթացին դիմելու համար լրացրեք հայտադիմումը ստորև։ 


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո 

Դասընթացի ավարտին մասնակիցները․

•կտիրապետեն համակարգչային գիտության ընդհանուր գաղափարներին` աբստրակցիա, հրահանգների լեզու, թվաբանական-տրամաբանական գործառույթներ։

•կծանոթանան համակարգչի կառուցվածքին և նրա աշխատանքի սկզբունքներին՝  պրոցեսոր, հիշողության հիերարխիա, օպերացիոն համակարգի ստրուկտուրա, պրոցեսներ։

•կուսումնասիրեն ծրագրավորման հիմունքները և աշխատանքային գործիքները՝ բլոկսխեմաներ, ալգորիթմների կազմում, Visual Studio։

Դասընթացից հետո դու կարող ես շարունակել սովորել ծրագրավորում՝ մասնակցելով «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում C#-ով և .Net Framework» կամ «Javascript-ի ներածություն» դասընթացներին։


Դասախոսի մասին

Անահիտ Խորշիկյանն ունի 12-ից ավել տարիների փորձ ծրագրավորման ոլորտում։ Ներկայումս աշխատում է AAS Devel-ում որպես full-stack ծրագրավորող։


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ մարտի 13-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Գրանցման թերթիկ