ReactJS

Դասընթացն այս պահին հայտարարված չէ:

Ինչո՞ւ սովորել ReactJS

Եթե ուզում ես անմիջապես անցնել աշխատանքի, պետք է սովորել այնպիսի մի բան, որը լայն տարածում է ունի տվյալ ոլորտում և կա մեծ պահանջարկ։ ReactJS,որը մշակվել է ֆեյսբուքի թիմի կողմից որպես Javascript-ի framework, հիանալի լուծումներ է առաջարկում front-end ծրագրավորման ոլորտում։ Այն արագ է, scalable, ճկուն, հզոր և ունի ընդլայնվող մեծ համայնք։ Չկա ավելի լավ ժամանակ React սովորելու համար։

Դասընթացի մասին

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ SASS, NPM, GULP, ES6, REACT, REACT-ROUTERJSX. Դասընթացի ավարտին դուք խորապես կիմանաք JSX, բաղադրատարրերը և տեղեկատվության պահպանումը props և state-ի միջոցով, lifecycle եղանակները, proptypes, հիմնական ոճավորումը։ Դասախոս Տիգրան Քեշիշյանը կսովորեցնի ReactJS-ի գաղտնիքները։

Դասընթացի տևողություն
16 դաս x 2 ժամ
Վճար
57,000 ՀՀ դրամ
Պահանջվող գիտելիքներ
JavaScript և CSS-ի միջին իմացություն: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։