Վեբկայքը որոնողական համակարգերին համապտասխանեցնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին և խորապես պատկերացնել, թե ինչպես են որոնողական համակարգերը ներկայումս դասակարգում վեբկայքերը։ Միայն այդ դեպքում դու կկարողանաս բարելավել վեբկայքի դիրքը, որոնելիությունը և վեբկայքը դարձնել inbound մարկետինգի գործիք։
Եթե առաջին քայլերդ ես անում SEO-ի ոլորտում և ցանկանում ես ձեռք բերել հիմնարար գիտելիքներ, ապա այս դասընթացը քեզ համար է։ Մեր փորձառու դասախոս Մայք Լազիևը կներկայացնի SEO-ի հիմնական գործիքները և հմտությունները։
Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։
Ցանկացողները մինչ մայիսի 27-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։
Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։