Այսօրվա արագ զարգացող թվային միջավայրում չափազանց կարևոր է, որ երեխաները կարողանան անվտանգ և պատասխանատու կերպով օգտվել առցանց ռեսուրսներից։ Ահա թե ինչու մենք` ՁԻՀ-ի ՍայՀաբ Հայաստան (CyHub Armenia- EIF Cybersecurity Initiative) կիբեռանվտանգության նախաձեռնության հետ համատեղ, մշակեցինք «Կիբեռ հիգիենա դպրոցականների համար» համապարփակ ու կարճաժամկետ դասընթացը, որը նախատեսված է 10-18 տարեկաններին` կիբեռանվտանգության հիմնական գիտելիքներ և գործնական հմտություններ փոխանցելու համար։
Դասընթացը բաղկացած է երկու մասից՝
1. Թվային աշխարհի մասին գիտելիքներ
Այս հիմնարար գիտելիքները հստակ պատկերացում կտան, թե ինչու է կարևոր կիբեռանվտանգությունը
2. Գործնական գիտելիքներ և հմտություններ
Դպրոցականների դեմ ուղղված թվային սպառնալիքները գնալով ավելի են շատանում ու կատարելագրծվում։ Համացանցին հասանելիությունը սահմանափակելը համակարգային լուծում չէ․ փոխարենը, դպրոցականները պետք է ունենան տարրական գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն պաշտպանվել առցանց վտանգներից։
«Կիբեռ հիգիենա դպրոցականների համար» դասընթացին մասնակցելու արդյունքում, դպրոցականները կկարողանան՝
Ցանկացողները կարող են մինչ մայիսի 25-ը լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343 և (041) 545 343 հեռախոսահամարներով, և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ գրանցման առաջնահերթության։
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։
Մինչ դասընթացի մեկնարկը նախատեսված է անվճար տեղեկատվական հանդիպում։