Տեխնոճամբար դպրոցականների համար

Ի՞նչ անել ամռան արձակուրդներին

Մեր առաջարկն է սովորել ծրագրավորում։ Այս պատասխանից կարող են օգտվել 10-14 տարեկան դպրոցականները, ովքեր կարող են տեխնոլոգիական ամառային դպրոցի ժամանակ բացահայտել իրենց հետաքրքրությունները ծրագրավորման ոլորտում։ Մենք առաջարկում ենք 5 շաբաթյա Տեխնոճամբար, որի ընթացքում դպրոցականները կզարգացնեն իրենց տրամաբանությունը և ալգորիթմական մտածելակերպը, կսովորեն վեբ ծրագրավորման հիմունքները և կստեղծեն իրենց առաջին կայքը։


Ի՞նչ է առաջարկում տեխնոճամբարը

Ճամբարի ընթացքում դպրոցականները յուրաքանչյուր օր կմասնակցեն դասընթացների, որոնց ընթացքում կսովորեն, կուսումնասիրեն և կփորձարկեն ծրագրավորման տարբեր գործիքներ։ Կլինեն դասընթացներ ծրագրավորման հիմքունքներ, վեբ-ծրագրավորման, ՏՏ անգլերենի և կյանքի հմտությունների թեմաներով, կկազմակերպվի այց առաջատար ՏՏ ընկերություն։

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Երեքշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
25 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, հուլիսի 19
Վճար
79,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Ուրբաթ, հուլիսի 16, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Գիտելիքներ մաթեմատիկայից և լոգիկա (Կանցկացվի նախնական թեստ)

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հուլիսի 16-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

*Անուն ազգանուն բաժնում լրացրեք ծնողի տվյալները

Գրանցման թերթիկ