21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից է տեղեկատվական անվտանգությունը։ Կրիպտոգրաֆիայի միջոցով լուծվում է տեղեկատվական անվտանգության գերակշիռ մասը։
Կրիպտոգրաֆիայի կիրառություն կարելի է տեսնել ամենուր՝ սոցիալական ցանցերից մինչև ռազմական արդյունաբերություն։ Մենք ամեն օր օգտվում ենք online banking-ի ծառայությունից, օգտագործում ենք ID քարտեր, ուղարկում ենք հաղորդագրություններ։ Այս ամենը անհնար կլիներ առանց կրիպտոգրաֆիայի։ Միջազգային ՏՏ շուկայում որակավորումով ավելի բարձր ու պահանջված են համարվում այն մասնագետները, ովքեր տիրապետում են կրիպտոգրաֆիային։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր դասընթաց «Պրակտիկ Կորիպտոգրաֆիա» թեմայով: Դասընթացը կվարեն փորձառու մասնագետներ Թումաս Թումաղայանն ու Գուրգեն Հոբոսյանը։ Դասընթացի շրջանակում դուք կծանոթանաք կրիպտոգրաֆիայի հիմնական սկզբունքներին, հասկացություններին և գործառույթներին: Մասնակցե՛ք այս դասընթացին և սովորե՛ք բլոկային/ հոսքային/ կրիպտոգրաֆիկ բանալիների փոխանցման ալգորիթմներ, ցանցային կրիպտոգրաֆիկ SSL/TLS արձանագրություններ:
Դասընթացի ավարտին դու.
Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։
Ցանկացողները մինչ հունիսի 17-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։
Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։