Կիբեռանվտանգություն | Խորացված Մակարդակ

 

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
40 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, սեպտեմբերի 24
Վճար
350.000 ՀՀ դրամ
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային տարրական գիտելիքներ։ Ծրագրավորման որևէ լեզվի իմացությունը ցանկալի է։

«Կիբեռանվտանգություն | Խորացված Մակարդակ» դասընթացը համապարփակ գործնական ծրագիր է՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել մասնագիտական տեխնիկական հմտություններ այս ոլորտում: Դասընթացը մասնակիցներին ուղղորդում է օպերացիոն համակարգերի հիմնական հասկացություններից մինչև իրական հարձակողական և պաշտպանական անվտանգության գործողություններ:

80 ժամ տևողությամբ դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական փորձ Linux համակարգերի, կրիպտոգրաֆիայի, ցանցային հիմունքների, ներթափանցման թեստավորման (penetration testing), համակարգերի շահագործման (exploitation), պաշտպանական ռազմավարությունների և կորպորատիվ անվտանգության գործիքների կիրառման մեջ: 

Ինչ կսովորեք

Դասընթացի ընթացքում մասնակիցները կկարողանան՝

  • Տիրապետել Linux օպերացիոն համակարգերին 
  • Հասկանալ ծածկագրման սկզբունքները և դրանց գործնական կիրառությունները
  • Սովորել ցանցային հիմունքները՝ ներառյալ TCP/IP, DNS և ամպային ենթակառուցվածքը
  • Զարգացնել հարձակողական անվտանգության հմտություններ OSINT-ի, ներթափանցման թեստավորման և շահագործման (exploitation) տեխնիկաների ուղղությամբ
  • Կիրառել SIEM համակարգեր, իրականացնել վերջնակետերի պաշտպանություն (endpoint hardening) և սպառնալիքների որոնում (threat hunting)։
  • Ձեռք բերել գործնական փորձ CTF մրցույթների և իրական լաբորատոր սցենարների միջոցով։

Ծանոթացեք ամբողջական ծրագրին այստեղ։

Ո՞վ կարող է մասնակցել այս դասընթացին

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ավարտել են «Կիբեռանվտանգության ներածություն» նախապատրաստական դասընթացը կամ ունեն բավարար հիմնարար գիտելիքներ։ Ծրագրավորման տարրական գիտելիքները ցանկալի են։

Դասընթացը իդեալական է՝

  • «Կիբեռանվտանգության ներածություն» նախապատրաստական դասընթացն ավարտածների համար
  • Համակարգչային գիտություններ կամ հարակից ոլորտներ ուսումնասիրող ուսանողների համար
  • IT մասնագետների համար, ովքեր ցանկանում են անցում կատարել կիբեռանվտանգության ոլորտ
  • Ցանկացած անձի համար, ով ունի կիբեռանվտանգության բազային գիտելիքներ։ 

Դասընթացին մասնակցելով՝ կարող եք օգտվել մինչև 100,000 ՀՀ դրամ սոցիալական վճարի փոխհատուցումից, որը գործում է նաև Ձեր ընտանիքի անդամների՝ ամուսնու/կնոջ, ծնողների և զավակների համար։

Դասընթացավարը

Նարեկ Ջիլավյանն ունի ավելի քան 8 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված մասնակիցները պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը մինչև սեպտեմբերի 22-ը։
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել (099) 545 343 կամ (041) 545 343 հեռախոսահամարով, մենք ուրախ կլինենք օգնել։ 

Մասնակիցների ընտրությունը կկատարվի ընդունելության թեստի արդյունքների հիման վրա։ 

    

Գրանցման թերթիկ